Ֆրանսիա. Աշխարհի առաջին կինոթատրոնը կրկին բացել է իր դռները

Աշխարհի ամենահին կինոթատրոնը, որտեղ  1899  թվականին իրենց առաջին ֆիլմն են ցուցադրել Լյումեր եղբայրները, լայնածավալ վերանորոգումից հետո բացվում է Ֆրանսիայի հարավում գտնվող Լա Սիոտա փոքրիկ ֆրանսիական քաղաքում:

Eden

Փայլուն վիլվետ նստատեղերը կգան փոխարինելու փոշոտ բազկաթոռներին, թարմ ներկը և խճանկարը կզարդարեն ճակատային հատվածը, իսկ կաղնե հատակը կփոխարինի հին, փոշոտ գորգերին «Էդեն» կինոաթատրոնում, որը փակվել է 1995 թվականին: Ինչպես գրում է The Local-ը՝ բացմանը ներկա կլինեն դերասանուհիներ Ժուլիետ Բինոշը և Նատալի Բայը, ռեժիսոր ՌոմանՊոլանսկին և այլ աստղեր:

Eden

Արարողությունը տեղի կունենա Մարսելի Լա Սիոտա ափամերձ շրջանում: Հենց «Էդեն» թատրոնում 1899 թվականի մարտի 21-ին Լյումեր եղբայրները ցուցադրեցին իրենց առաջին ֆիլմը: Տասնամյակներ շարունակ թատրոնը եղել է և՛ սովորական թատրոն, և՛ կինոթատրոն, և ֆրանսիական կինոյի որոշ աստղեր, որոնց թվում են Իվ Մոնտանը և Ֆերնանդելը, իրենց կարիերայի սկզբում հանդես են եկել հենց «Էդենում»:

You might also like