180-րդ Օկտոբերֆեստը ամփոփել է հերթական միջոցառումը, որը տևել է 16 օր: Փառատոնի ղեկավար Դիտեր Ռայտերը հայտարարել է, որ այս տարի տոնին մասնակցել են 6.4 միլիոն գարեջրի սիրահարներ՝ ըմպելով 6.7 միլիոն լիտր գարեջուր՝ 200 000 քիչ, քան անցած տարի: Իսկ Օկտոբերֆեստի վրան այցելել է 540 000 մարդ:
Փառատոնի ընթացքում գարեջրի սիրահարները կորցրել են 1065 անձնագիր և ինքնության քարտեր, 940 կտոր հագուստ, 520 դրամապանակ և քսակ, 400 բանալի, 320 բջջային հեռախոս, 260 զույգ ակնոց, 35 անձրևանոց և 30 որսորդական դանակ: Ամենատարօրինակ կորսուստների ցանկում է ատամի պրոթեզները, ամուսնական մատանիները և 50 000 եվրո գումար. հայտնում է Süddeutsche Zeitung-ը:
Բացի դա, այցելուները գողացել կամ կոտրել են 81 000 բաժակ գարեջուր: Կարմիր Խաչը նշել է, որ այս տարի նվազել է ալկոհոլից թունավորումների քանակը 7551-ով, որը 20 %-ով քիչ է 2011 թվականից: Ոստիկանությունը ավելի քիչ աշխատանք է ունեցել, քան Շտապ Օգնությունը. 2031 դեպք, ներառյալ՝ 449 բռնության և 16 բռնաբարության դեպքերը: