Իտալիայում տեղադրել են տզրուկներով զարդարված տոնածառ

Ամանորի շեմին բոլորը ձգտում են մաքսիմալ գեղեցիկ և օրիգինալ զարդարել իրենց եղևնի. թերևս Իտալիայի հարավում գտնվող կանաչ գեղեցկուհին աշխարհի ամենահետաքրքիրը կլինի: Ամանորյա եղևնին, որը տեղադրվել է Պորտիչիի (Կամպանիա) Սակրո-Կուորե եկեղեցու բակում, զարդարված է տզրուկներով, իհարկե արհեստական: Նրանք կախված են եղևնու վրա ծաղկեպսակի տեսքով: Այդ ձևով դոն Ջորջիո Պիզանո քահանան բողոքում է վաշխառուների  դեմ, որոնց էլ նմանեցնում են տզրուկների: Պիզանո քահանան նաև համարվում է տեղական կենտրոնի աշխատող վաշխառուների դեմ պայքարում: Քահանայի կարծիքով` տզրուկները բնորոշում են մաֆիոզներին, որոնք, ինչպես և տզրուկները, մարդկանց արյունն են քաշում` նրանց կյանքը ավելի բարդացնելով այս ճգնաժամի տարիներին:


Սակայն, ինչպես ենթադրում է Պիզանոն, մեկ հատ ամանորյա տոնածառը չի կարող հակառակը համոզել հանցագործներին: Դրա համար քահանան պատրաստվում է տոնածառի պատկերով պաստառները բաժանել ողջ քաղաքով մեկ: «Ինքդ քեզ ամանորին նվեր մատուցիր: Ազատվիր արնախումներից, ովքեր ձեզանից անգամ ամանորյա տոնածառն են խլել: Դիմիր վաշխառության դեմ պայքարի կենտրոնին», – այդպես է գրված տարօրինակ տոնածառի ներքևում: Քահանան հիշեցրեց, որ կենտրոնում աշխատում են նաև իրավաբաններ, որոնք պատրաստ են օգնության ձեռք մեկնել վաշխառուներից տուժած մարդկանց:


You might also like