Չինաստան. Տուրիստական գործակալություններին արգելել են տուրերի ընթացքում շոփինգ անցկացնել

Նոր օրենքի համաձայն՝ Չինաստանի տուրիստական գործակալությունները 2013 թվականի հոկտեմբերի 1-ից սկսած կարող են տուգանվել  300 000 յուան   (49 000 դոլար) կամ ավելին, եթե զբոսաշրջիկներին ճանապարհորդությունների ընթացքում ստիպեն այցելել խանութներ: Ըստ նոր օրենքի՝ տուրիստական գործակալություններին կարգելվի կազմակերպել շրջագայություններ  «իռացիոնալ» ցածր գներով, իսկ հետո տանել նրանց խանութներ, որպեսզի  «ատկատ» ստանան վաճառողներից:

No shopping

Բացի այդ, գիդերը այլևս չեն կարող թեյավճար խնդրել զբոսաշրջիկներից, ստիպել հաճախորդին գնել ինչ-որ բան կամ հավելյալ գումար պահանջել որևէ տեսարժան վայր գնալու համար: Զբոսաշրջիկները իրենց հերթին կարող են հրաժարվել գործակալության առաջարկած այս կամ այն ծառայությունից. նշվում է օրենքում: Բայց այս նոր կանոնները կարող են բարձրացնել տուրերի գները:

No tips

Ինչպես գրում է  Xinhua-ն՝ գործակալությունները պետք է շրջագայությունների գնագոյացումը ավելի թափանցիկ դարձնեն՝ նշելով, թե ինչի համար է գանձվում գումարը և ինչ է մտնելու տուրիստական փաթեթի մեջ:  Այնուամենայնիվ, տուրեր գնել ցանկացողների թիվը գնալով պակասում է: Օրենքի ուժի մեջ մտնելու պահից սկսած՝ ճանապարհորդությունների արժեքը միջինում բարձրացել է 20%ժով:

You might also like