Աշխարհի ամենահետաքրքիր շուկաները (Ֆոտո)

Իհարկե գնումների համար կարելի է գնալ ոչ միայն շուկա, այլև խոշոր առևտրի կենտրոն: Բայց դա փոքր ինչ ձանձրալի կլինի և առաջին հերթին այնքան էլ հետաքրքիր չի լինի: Այդ իսկ պատճառով առաջարկում ենք շրջել աշխարհի լավագույն շուկաներով: Վստահ ենք՝ այստեղից արված շոփինգը ավելի երկար կհիշվի:

Самые интересные рынки в мире

1. Խան Էլ Խալիլին ամենամեծ աֆրիկյան շուկան է: Այն գտնվոմ է Կահիրեում: Ինչպես շատ տարիներ առաջ, այժմ էլ այստեղ զբոսաշրջիկներին սպասվում է աղմկոտ, նեղ փողոցները և առևտրային շարքերը` լի բազմազան ձեռագործ իրերով: Ամենալավ եգիպտական հուշանվերները հնարավոր է ձեռք բերել հենց այստեղից. պապիրոսե մագաղաթներ, ապակե իրեր, փայտեր և կաշի, եթերայուղեր և համեմունքներ: Շոփինգի ժամանակ ձեզ կուղեկցեն արաբալեզու բղավոցները, կրոնական երգերը, համեմունքների, եթերայուղերի և տապակած մսի սուր հոտերը: Գնոմներ կատարելուց մի մոռացեք սակարկել: Վերջնական գինը կարող է զգալիորեն տարբերվել սկզբնականից: Շուկան աշխատում է մինչև ուշ գիշեր, այդ պատճառով ժամանակը կբավականացնի շփվել անգամ ամենաչխոսկան վաճառականի հետ:

Khan El Khalili

2. Լոնդոնի Պորտոբելո շուկան լի է հատոկ էներգիայով: Այստեղ հնարավոր է ձեռք բերել նրբաճաշակ հնաոճ  և վինտաժային ոճի իրեր: Բացի դրանից, կարող եք տեսնել փողոցային արտիստների, շփվել տեղացի վաճառականների` ռաստամանների հետ, և նստել փոքրիկ հարմարավետ փաբերոմ:

Portobello

3. Փարիզյան «Marche aux Puces» շուկան ձևավորվել է տասներկու փոքր շուկաների միաձուլումից: Նրա անվանումը թարգմանվում է ինչպես «Լվերի շուկա»: Ամեն օր այստեղ աշխատում է ավելի քան երեք հազար վաճառական՝ առաջարկելով իրենց ապրանքները` վնասված կահույք, կենցաղային իրեր, նկարներ, կոշիկ և հագուստ: Արժեքը կախված է նրանից, թե որքանով է գնորդը տիրապետում ֆրանսերենին:

«Marche aux Puces»

Շարունակելի…

You might also like