Սինգապուր. Հատուկ ծառայություն Ռոբինզոնների համար

Սինգապուրյան Dancing Dragon ընկերությունը թողարկել է ամրագրման նոր կայք, որն առաջարկում է հանգիստ  հեռավոր կղզիներում: «Ռոբինզոնները», ովքեր կցանկանան հանգստանալ խաղաղ և հանգիստ պայմաններում, կարող են խաղաղ կղզի ընտրել  Հարավարևելյան Ասիայում, ստուգել ազատ տեղերի առկայությունը և առցանց ամրագրել այն:

 Islandesia

Նոր  Islandesia կայքը հիմնադրվել է փորձառու ճանապարհորդների կողմից, ովքեր ցանկանում են մեկուսի կղզիներում հանգիստը ավելի հասանելի դարձնել բոլորի համար: Կայքը մասնագիտացած է մեկուսացված ատոլների գծով, որտեղ կարելի է հանգստանալ աղմուկից և բազմությունից: Նոր ռեսուրսը առաջարկում է ոչ միայն գեղեցիկ կղզիներում հյուրանոցների ամրագրում, այլ նաև հանրությանը քիչ հայտնի կղզիներում՝ շեշտը դնելով ոճի և առանձնահատկության վրա: Կայքում հիմնականում գրանցված են  ոչ մեծ հյուրանոցները, որոնք ունեն 100 սենյակ:

 Islandesia

Islandesia-ն փորձում է խուսափել մեծ կամ ցանցային հյուրանոցներից: Կայքի պլատֆորմն առաջարկում է ոչ միայն ամրագրում, այլև օգտատերերին տալիս է ամբողջական տեղեկատվություն կղզու մասին՝ օգնելով կատարել ճիշտ ընտրություն: Կայքը հնարավորություն է տալիս համեմատել կղզիները և երկրները, տրամադրում է տեղեկատվություն ընտրված վայրի  կլիմայի, տրանսպորտի, կյանքի, սննդի, պատմության և մշակույթի մասին. նշում է Travel Daily News-ը:

You might also like