Հնդկաստան. Նախագահի պալատ հնարավոր է այցելել ինտերնետի միջոցով

Հնդկաստանի մայրաքաղաքում գտնվող Ռաշտրապատի Բհավան (նախագահական նստավայր) այցելող զբոսաշրջիկների թիվը այս տարվանից  կրկնապատկվել է, և այժմ այստեղ  շաբաթական 3 հազար մարդ է այցելում: Ինչպես ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է նախագահական ադմինիստրացիայի մամլո խոսնակ Վենու Ռաջամոնին՝ դա կապված է ինտերնետի միջոցով այցելության տոմս ձեռք բերելու նոր հնարավորության հետ:

Rashtrapati Bhawan

«Նախագահական պալատը բաց կլինի այցելուների համար շաբաթվա  3 օրը՝ ուրբաթից մինչև կիրակի, ժամը 09:00-ից մինչև 16:00-ն տեղական ժամանակով,- հիշեցրել է նա,-Յուրաքանչյուր օր  մենք ընդունում ենք մինչև հազար մարդ, որը գրեթե երկու անգամ ավելին է, քան նախորդ տարի: Էքսկուրսիան ամրագրել հնարավոր է Նախագահի պաշտոնական կայքում»: Նրա խոսքերով՝ ամրագրման ողջ գործընթացը կատարվում է անմիջապես Հնդկաստանի նախագահ Պրանաբա Մուկերջիի ձեռքով, «ով համարում է, որ բոլոր ցանկացողները պետք է հնարավորություն ունենան այցելել Ռաշտրապատի Բհավան»:

Pranab Mukherjee at Mughal Gardens

Պալատում, որը համարվում է աշխարհում ամենամեծ նախագահական նստավայրը, այցելուների համար բացվել են մի քանի սրահներ, որոնք ունեն հանրահայտ հավաքածուներ այնպիսի  վարպետներից, ինչպիսիք են՝ Ջամինի Ռոյը և Մակբուլ Ֆիդա Հուսեյենը, մարմարից իրեր, բրիտանացի միապետների քանդակներ, Հնդկաստանի բոլոր նախագահների դիմանկարները: Բոլոր ցանկացողները կարող են ծանոթանալ խոհարարական ավանդույթների և նախագահների նախասիրությունների հետ: Բացի դրանից, ձմռանը այդտեղ այցելուների համար բաց կլինի Մոգոլյան այգիները:

Mughal gardens

Այն իր  անվանումը ստացել է  Մեծ Մոգոլի այգիների շնորհիվ, որոնց նման են և, որոնք մինչ  այսօր էլ պահպանվել են Հնսկաստանի տարածքում: Այստեղ աճեցնում են 120 տեսակի վարդեր, լիլիաներ, ավելի քան 30 բուժող և անուշաբույր բույսեր: Անցյալ տարի այգիներում աճել են հսկայական քանակով նարինջներ և մինչև 2.5 հազար գեորգենի: Ծաղկային հավաքածուով հիանալ հնարավոր է փետրվարի սկզբից մինչև մարտի վերջը:

You might also like