Ամրագրման կայքը ներկայացրել է զբոսաշրջիկների տարօրինակ ու խիստ անձնական խնդրանքները

LastminuteLastMinute.com ամրագրման կայքը հրապարակել է ամենաանսովոր խնդրանքների և հարցերի  ցանկը, որոնցով կայքի օգտատերերը շփոթեցնում են կայքի աշխատակիցներին: Հարցերն ու հարցումները երբեմն իրոք ապշեցուցիչ են: Զբոսաշրջիկներից մեկը խնդրել է Դոմինիկյան հանրապետության հյուրանոցի ախոռից տանել  ձիուն, որովհետև նրա վրա ձիավորությունից հետո ինքը վնասել է իր հինգերորդ կետը, և իր խոսքերը հաստատելու համար չարաբաստիկ հեծյալը ուղարկել է վնասվածքի լուսանկարը: Շատ նուրբ ճաշակով մեկ այլ ճանապարհորդ բողոքել է, որ համարի վարագույրները չեն համապատասխանում սավանների հետ: Օգտատերերի մյուս խնդրանքները վերաբերվում են անձնական կյանքին:  Զբոսաշրջիկներից մեկը խնդրել է ամրագրման ցանկում փոխել իր ազգանունը ծածկանունով, քանի որ նա մեկնել է ճանապարհորդության կնոջ հետ, բայց ոչ թե իր կնոջ, այլ` իր որդու կնոջ: Մեկ ուրիշ հաճախորդ, խանդից դրդված, խնդրել է աշխատանքից ազատել անիմատորին, ով լավ չի նայել իր ընկերուհուն: Ռոմանտիկան ծաղկում է արձակուրդի ժամանակ բոլոր ճակատներով. զբոսաշրջիկը նամակ է գրել ընկերությանը` խնդրելով շատ հմայիչ մի կնոջ հեռախոսահամարը, ում նա հանդիպել է հանգստի ընթացքում, բայց չի հիշում որտեղ և երբ: Ավելի պարզ հարցերը ևս զարմանալի են. զբոսաշրջիկները կարող են խնդրել գործակալությանը ապահովել կանաչ գոտու առկայությունը հանգստավայրում կամ պարզել Մարաքեշի տարածաշրջանի ծովի ջրի ջերմաստիճանը:

You might also like