Չինական ազգային զբոսաշրջային ադմինիստրացիան թողարկել է 64 էջանոց «Քաղաքակիրթ զբոսաշրջության ուղեցույցը», որտեղ հստակ գրված է, թե ինչն է կարելի և ինչը չի կարելի անել արտասահման ճամփորդելիս: Երբ արտասահման մեկնող չինացի զբոսաշրջիկների քանակը ավելացավ, ի հայտ եկան նոր կարծրատիպեր նրանց «ոչ քաղաքակիրթ» լինելու մասին, որը իշխանությունների կարծիքով վարկաբեկում է Չինաստանի անունը աշխարհում:
Մի քանի երկրներ պարզեցրել են վիզային ռեժիմը Մերձավոր Թագավորության բնակիչների համար, բայց միևնույն ժամանակ սկսել են բողոքել նրանց վարքագծի համար: Զբոսաշրջիկների ուղեցույցում զգուշացնում են ուշադիր լինել հասարակության մեջ, չզբաղեցնել հասարակական զուգարանները երկար ժամանակ և հետքեր չթողել զուգարանակոնքերին, լողավազանում բնական կարիքները չհոգալ: Ապուրը չխմել ափսեից, այլ օգտվել գդալից, չփռշտալ և ուտելու ընթացքում ձայներ չհանել: Ինքնաթիռներից չգողանալ փրկարար ժիլետները, քանի որ նրանք կարող են պետք գալ ուղևորներին վթարային իրավիճակներում:
Բացի դրանից ուղեցույցը իր մեջ ներառում է տեղեկատվություն մի քանի երկրների հատուկ կանոնների մասին: Իսպանիայում կանայք պետք է միշտ կրեն ականջօղեր հանրության մեջ, այլապես նրանք մերկ տեսք կունենան: Ճապոնիայում ուտելու ընթացքում չի կարելի խաղալ մազերի կամ հագուստի հետ: Բայց զբոսաշրջիկները արդեն դժգոհում են, որ ձեռնարկը շատ բարդ է և շատ բարդ է այդ ամենը հիշելը, բացի այդ, տարբեր երկրներում կանոնները տարբեր են: