Crystal Lagoons Corp.-ը հաջորդ շաբաթ Դուբայում կսկսի հերթական մեծ նախագիծը` պատրաստելով աշխարհի ամենամեծ ծովածոցը:
Crystal Lagoons-ը արդեն ստորագրել է աշխարհի ամենամեծ ձեռակերտ ծովածոցի կառուցման համաձայնագիրը, որը կզբաղեցնի 40 հա տարածք: Դուբայի նոր տեսարժան վայրը կգտնվի հենց Դուբայի կենտրոնում` Մոհամմեդ Բին Ռաշիդ Սիթիում` 1-ին շրջանում:
Ինչպես գովազդվել է ընկերության կողմից` բացումից անմիջապես հետո ծովածոցը կգրանցվի Գինեսի ռեկորդների գրքում: Հսկայական ծովածոցի շորջը կլինի լողափ, բնակելի տներ, այգիներ, լողավազաններ, խանութներ և ռեստորաններ. գրում է Emirates 24/7-ը: