ԱՄՆ-ի թանգարաններն ու այգիները փակվել են

ԱՄՆ-ում դադարել է դաշնային հաստատությունների  ֆինանասավորումը: Զբոսաշրջիկների համար դա արդեն վերածվել է բազմաթիվ թանգարանների և այգիների փակման: Բացի այդ, կասկածի տակ է ԱՄՆ  մուտքի արտոնագիր տալու հարցը:

Closed

Հիշեցնենք, որ Սենատը և ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը մինչև հոկտեմբերի մեկը, այսինքն՝ մինչև նոր ֆինանսական  տարին, այդպես էլ չկարողացան ընդունել ժամանակավոր բյուջե: Արդյունքում, այսօրվանից հանրության համար փակվել են մի շարք հայտնի զբոսաշրջային վայրեր, այդ թվում՝ Ազատության արձանը, Լինկոլնի հուշարձանը, Անկախության սրահը, Վաշինգտոնի Ազգային կենդանաբանական այգին, տասնյակ թանգարաններ և պատկերասրահներ: Զբոսաշրջիկները նաև չեն կարող այցելել Մեծ Կանյոն և Յելոուսթոնի ազգային պարկ:

Closed

Զբոսաշրջիկներին ԱՄՆ ուղարկող տուրօպերատորները կարծում են, որ երկրում մասշտաբային ճգնաժամը կարող է բացասաբար ազդել ամերիկյան ուղղությունների ժողովրդականության վրա: Դաշնային հաստատությունների  աշխատանքի կասեցման որոշումը ուղղակիորեն ազդել է մոտ 800 հազար պետական ծառայողների վրա: Ըստ տարբեր գնահատականների, գրում է Metronews.ru-ն, երեքշաբթիից սկսած պետական հաստատությունների մասնակի փակումը ԱՄՆ-ին կարժենա օրական 300 միլիոն դոլար:

You might also like