Ամենառոմանտիկ փոքրիկ քաղաքները (Մաս 9)

Մարդ արարածը հաճախ է ցանկանում իր ունեցածի ճիշտ հակառակը: Ահա օրինակ, ապրելով մեգապոլիսում, որտեղ հնարավոր ամեն ինչ կա և անգամ անհնարինը, այնպես ես ցանկանում հայտնվել փոքրիկ քաղաքի նեղլիկ փողոցներում, որի բոլոր բնակիչները միմյանց ծանոթ են և ծաղիկներ են նվիրում իրար: Բարեբախտաբար, այդպիսի վայրեր այսօրվա օրով գոյություն ունեն ոչ միայն հին ֆիլմերի կադրերում` ներգրավելով իրենց կյանքի դանդաղ ռիթմի և անփոփոխ հարմոնիայի մեջ: Այսպես, ձեզ ենք ներկայացնում  ծովային և ափից կտրված, արևելյան և արևմտյան, հեքիաթային և միևնույն ժամանակ իրական, ամենագեղատեսիլ և ռոմանտիկ քաղաքները աշխարհում:

Inakadate, Japan

Ինակադատե, Ճապոնիա

Inakadate, Japan

Ինակադատեի բրնձի դաշտերով զբոսնելով՝ դուք կարող եք ոչ միայն հիանալ շրջակա բնությունով, այլև տեսնել իսկական արվեստի գլուխգործոցներ՝ ստեղծված տեղացի ֆերմերների կողմից: Խոսքը բրնձի դաշտերի հսկայական նկարների մասնի է, որոնք  կազմված են բրնձի տարբեր տեսակներից: Այստեղ կարելի է տեսնել բազմաթիվ հիանալի գործեր, այդ թվում՝ լեգենդար ջոկոնդայի ճապոնական  «գորգ-տարբերակը»:

You might also like