Հոկտեմբերի 6-ին Մադրիդը կնշի Հեծանվի օրը (Fiesta de la Bici): Կիրակի օրը ժամը 9:00-ին Menéndez Pelayo փողոցից կմեկնարկի սիրողական հեծանվավազքը, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Fiesta de la Bici -ն անցկացվում է արդեն 35 տարի:
Այն Իսպանիայի մայրաքաղաքի ամենահայտնի և գունագեղ սպորտային տոներից մեկն է. հայտնում է BuenaEspana-ն: Մրցույթին մասնակցում են պրոֆեսիոնալները, սկսնակները, երեխաներով ընտանիքները, երիտասարդները, թոշակառուները և զբոսաշրջիկները: 20-կիլոմետրանոց երթուղու ընթացքում հեծանվորդները կանցնեն Մադրիդի գլխավոր տրանսպորտային փողոցներով` Castellana, Gran Vía, Princesa, Alcalá և այլն:
Ուղևորության ընթացքում նախատեսված են կանգառներ, որտեղ հյուրերին սպասվում են հետաքրքիր էքսկուրսիաներ քաղաքային տեսարժան վայրերով, մրցույթներ և դիմակահանդեսային ներկայացումներ: Մադրիդի հեծանվային տոնակատարությանը կարող են մասնակցել անվճար, բայց նախապես պետք է գրանցվել Fiesta de la Bici պաշտոնական կայքում: