Իսպանիա. Իսպանիայում ստեղծել են աշխարհի ամենամեծ Բարբին

Բարբի տիկնիկների կոլեկցիոներների իսպանական ասոցիացիան (АЕСВ) անցկացնում է երկրորդ ազգային կոնվենցիան, որը տեղի կունենա Մադրիդի Tryp Atocha հյուրանոցում հոկտեմբերի 5-ին և  6-ին: Վալենսիայից Կարմեն Վիկտորիա Օրտին և Վիկտոր Լոպես Բորասը պատրաստվում են այս ֆորումում գործընկերներին ներկայացնել իրենց պատրաստած աշխարհի ամենամեծ Բարբին  պապե մաշեից: Տիկնիկի հասակը 2.18 մետր է:

Barbie

Այս ամուսնական զույգը, որը պարբերաբար կոմպոզիցիաներ է պատրաստում երկրի «ամենակրակոտ» տոնի` Ֆալյասի համար, մեկ շաբաթ ժամանակ է ծախսել, որպեսզի քանդակի «նինոտը» (այսպես են  կոչվում այն տիկնիկները, որոնք հատուկ պատրաստում են ֆիեստայի համար և տոնակատարության վերջում այրում): Ինչպես նշում է Կարմեն Օրտին` «այս Բարբին հինգ սանտիմետրով բարձր է  Mattel ընկերության մասնագետների պատրաստածից (Բարբի ապրանքանիշի սեփականատերը), որը նրանք ներկայացրել են Ավստրալիայում տիկնիկի ստեղծման  50-ամյակի առթիվ»:

barbie

Կոնվենցիայի ավարտից հետո  «նինոտը» կտեղափոխեն Ալիկանտե, որտեղ այն կներկայացվի` որպես մշտական ցուցանմուշ  АЕСВ-ի տեղի մասնաճյուղում: «Բարբին ավելին է, քան պարզապես տիկնիկը,-իսպանական մամուլին տված հարցազրույցում նշել է ասոցիացիայի փոխնախագահ Խոսե Լուիս Մոնտեսդեոկան,-դա համընդհանուր  արժեք է, որը զարգանում է մարդկության հետ` ցույց տալով նրա սովորությունների, առաջնահերթությունների և արժեքների փոփոխությունները  իր ողջ պատմության ընթացքում»:

You might also like