Մեծ Բրիտանիայի ավիաընկերություններից մեկի օդաչուները որոշել են հերթով քնել, բայց քնել են միաժամանակ: Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 13-ին, բայց Միացյալ Թագավորության քաղաքացիական ավիացիայի ղեկավարությունը (BALPA) այդ մասին հայտնել է միայն հիմա:
Airbus A330 ինքնաթիռի երկինք բարձրանալուց քիչ անց անձնակազմի հրամանատարը և երկրորդ օդաչուն պայմանավորվել են հերթով հանգստանալ: Իսկ հետո, արթնանալով, օդաչուն տեսել է, որ իր գործընկերը քնած է: Ոչ երթուղին, ոչ ավիաընկերության անունը հայտարարության մեջ չի նշվում: Հայտնի չէ նաև, թե որքան ժամանակ է ինքնաթիռը թռչել միայն ավտոօդաչույով: Օդաչուները միջադեպի մասին հայտնել են քաղաքացիական ավիացիայի վարչություն. հայտնում է Theguardian.com-ը:
Բացատրությւոն տալով՝ նրանք նշել են, որ նախորդ օրը քնել են ընդամնեը հինգ ժամ, այդ պատճառով շատ հոգնած են եղել: Իրենց հերթին BALPA-ի ներկայացուցիչները զարմացել են, որ չհանգստացած օդաչուներին ուղարկել են նոր թռիչքի: Միջադեպը հետաքննվում է: