Գույնզգույն փառատոն կանցկացվի Կորեայում

Կորեայի ամենագեղեցիկ տոներից մեկը՝ լոտոս լուսարձակների փառատոնը Չինժու քաղաքի (Jinju-si) Նամգան գետի վրա կանցկացվի հոկտեմբերի 1-ից 13-ը: Հենց այստեղ կարող եք տեսնել տարբեր ձևերի և դիզայնի մի քանի հազար լուսարձակների հոսքը գետում: Ամեն տարի այստեղ գալիս են բազմաթիվ զբոսաշրջիկներ և լուսանկարների սիրահարներ նրա համար, որպեսզի տեսնեն աներևակայելի տպավորիչ տեսարան:

lotus lanterns on the river Namgan

Ինչպես հայտնում է Կորեայի տուրիզմի ազգային կազմակերպությունը՝ տոնի ծրագիրը ներառում է նաև լուսարձակների շքերթ, մեծ հրավառություն, վարպետության դասեր և այլ հետաքրքիր իրադարձություններ: Բացի այդ, փառատոնի շրջանակներում տեղի կունենա ցուցահանդես, որի այցելուները կարող են հիանալ աշխարհահռչակ տեսարժան վայրերի և զավեշտալի կոմիքսների հերոսների կերպարներով լուսարձակներով: Փառատոնի միջոցառումները տեղի կունենան գետի երկու ափերի երկու հրապարակներում:

lotus lanterns on the river Namgan

Չնայած նրան, որ տոնը անվճար է, փառատոնի կազմակերպիչները գետի կամուրջը անցնելու համար կվերցնեն 1000 վոն (մոտ $1դոլար): Առանձին վճարվում են նաև բրնձի թղթով լուսարձակներ պատրաստելու վարպետության դասերը: Սեուլից Չինժու կարելի է հասնել ավտոբուսով  (ճանապարհի տևողությունը՝  3 ժամ 50 րոպե): Քաղաքի ավտոբուսի տերմինալից տոնի անցկացման վայր  կարելի է հասնել ոտքով կամ տաքսիով: Փառատոնի ընթացքում այս երթուղով կգործի նաև անվճար ավտոբուս:

You might also like