Post Office-ը հետաքրքրվել է, թե ինչ կցանկանային անել բրիտանացիները մահվանից առաջ: Պարզվում է՝ կղզու բնակիչների համար ամենակարևոր գործը աշխարհով ճանապարհորդելն է: Հարցման մասնակիցների 53%-ը ընտրել է ճանապարհորդությունը աշխարհով մեկ, 38%-ը կցանկանար գնել նոր տուն, իսկ բնակիչների 33%-ը կցանկանար սովորել նոր լեզու: Ամուսնությունը և երեխաները զբաղեցրել են բրիտանացիների ցանկությունների ցանկի 4 և 5 տեղերը՝ համապատասխանաբար: Ուսումնասիրողները նաև հարցրել են այն վայրերի մասին, որտեղ ամենաշատը կցանկանային լինել: Առաջին տեղը զբաղեցրել է Ավստրալիայի Մեծ ստորջրյա ժայռը՝ 31%, Ավրորա շրջանը ցանկանում են տեսնել հարցվածների 27%-ը, իսկ ամեն հինգից մեկը կցանկանար այցելել աֆրիկյան սաֆարիի, տեսնել Չինական Մեծ Պատը և այցելել Գալապագոսյան կղզիներ: Մյուս սիրված ուղղություններն են Մաչու-Պիկչուն, Բուրգերը, Մանհեթենը, Լաս Վեգասը, Տոկիոն և Թաջ Մահալը: