Այն բանից հետո, երբ ներկայացվել է նոր Գինեսի ռեկորդների գիրքը, Daily Telegraf-ը գրքից ընտրել է բոլոր այն ռեկորդները, որոնք վերաբերվում են զբոսաշրջային ոլորտին:
Ամենաթանկարժեք սուիթը Ժնևում գտնվող President Wilson հյուրանոցի թագավորական պենտհաուսում մեկ գիշեր մնալն է, որը կարժենա 41.676 ֆունտ: Համարում, բացի սովորական իրերից, կա նաև պարասրահ, Steinway ապրանքանիշի ռոյալ, սեփական բացօթիկ` դեպի Ժնևի լիճը բացվող տեսարանով:
Ամենասառը վայրը երկրի վրա ռուսական անտարկտիկյան «Վոստոկ» կայանն է, որտեղ գրանցվել է -89,2 С ջերմաստիճան:
Ամենատաք վայրը երկրի վրա Գրինլանդ Ռանչոն է Մահվան դաշտավայրում՝ Կալիֆորնիայում, որտեղ 1913 թվականի հուլիսի 10-ին գրանցվել է 56,7 С ջերմաստիճան:
Ներկայիս ամենաբարձր շենքը Դուբայի 828 մետր բարձրություն ունեցող Burj Khalifa աշտարակն է, բայց արդեն ոչ հեռավոր ապագայում Չինաստանում կկառուցեն 838 մետր բարձրությամբ շենք: Իսկ Սաուդյան Արաբիայում պատրաստվում են կառուցել մեկ կիլոմետրից ավել բարձրություն ունեցող աշտարակ:
Ամենամեծ հյուրանոցային լոբբին գտնվում է Սան Ֆրանցիսկոյի Hyatt Regency հյուրանոցում, որը ունի 107 մետր երկարություն, 49 մ լայնություն և 52 մետր բարձրություն:
Աշխարհի ամենաբարձր լողավազանը գտնվում է Հոնկոնգի ICC շենքի Ritz-Carlton հյուրանոցի 188-րդ հարկում, որը երկրի մակերևույթից 474 մետր բարձրության վրա է:
Ամենաթանկ ակումբային սենդվիչը Essen Platinum Club Sandwich-ն է, որը պատրաստել է 2007 թվականին Cliveden հյուրանոցում՝ Դանիել Գալմիշևը, և վաճառվել է 100 ֆունտով:
Աշխարհի ամենահին թանգարանը Լոնդոնի Royal Armouries Museum-ն է, որը իր դռները հանրության առջև բացել է 1660 թվականին:
Երկրի ամենախոնավ վայրը Մաուսինրամն է Մագալայում՝ Հնդկաստանում, որտեղ տարեկան տեղումների քանակը միջինում կազմում է 11873 մմ: Մագալայա նշանակում է ամպերի երկիր:
Ամենաչոր վայրը երկրի վրա 1964 թվականից մինչև 2001 թվականը ընկած ժամանակահատվածում Չիլիում գտնվող Ատակամա անապատն է, որտեղ տեղումների միջին քանակը կազմել է տարեկան 0.5 մմ:
Ամենածանր ինքնաթիռը աշխարհում Անտոնով ԱՆ-225-ն է, որի թռիչքային առավելագույն քաշը 640 տոննա է:
Ամենաթանկ կոկտեյլը «The Winston»-ն է` պատրաստված Ջոել Հեֆֆերնանի կողմից: Վաճառվել է 2013 թվականի փետրվարի 7-ին Մելբուռնի Club 23-ում 8.583 ֆունտով: Շոկոլադով և մուսկատի փոշիով բարդ խառնուրդի պատրաստման վրա ծախսվել է 16 ժամ, իսկ կոկտեյլի բաղադրության մեջ մտել է 60 մլ Croizet’s 1858 Cuvee Leonie կոնյակ:
Ամենատաք օվկիանոսը Հնդկական օվկիանոսն է, որտեղ ջրի ջերմաստիճանը տատանվում է 22-ից մինչև 28 աստիճան:
Ամենաթանկարժեք ճանապարհորդությունը միջազգայի տիեզերական կայան այցելությունն է: Տոմսի արժեքը 12,5-ից 22 միլիոն ֆունտ է: Սկսած 2001 թվականից արդեն 7 հոգի օգտվել են այդ տուրից:
Ամենաշատ թունավոր օձ ունեցող երկիրը Ավստրալիան է, որտեղ կարող եք հանդիպել աշխարհի ամենաթունավոր 10 օձերից 5-ին:
Ինքնաթիռի ամենասարսափելի կործանումը եղել է Տեներիֆեում՝ 1977 թվականի մարտի 27-ին, որտեղ մահացել է 583 մարդ: KLM ընկերության ինքնաթիռը վատ տեսանելիության պատճառով բախվել է թռիչքուղում գտնվող Pan Am ընկերությանը պատկանող ինքնաթիռին:
Աշխարհի ամենաերջանիկ երկիրը Կոստա Ռիկան է: Երկրի բնակիչները պատասխանելոով այն հարցին, թե իրենք որքան երջանիկ են, միջինում իրենց հոգեվիճակը գնահատել են 10 բալանոց համակարգի 8.5 բալով:
Աշխարհի ամենամեծ ռեստորանը Bawabet Dimashq-ն է՝ կառուցված Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում 2002 թվականին, որը ունի 6014 նստատեղ, 2500 քառակուսի մետր տարածք ունեցող խոհանոց և 1800 աշխատողներ:
Ամենամեծ զբոսանավը Allure of the Seas-ն է, որը ունի 16 տախտակամած և կարող է հյուրընկալել 6318 մարդու:
Աշխարհի ամենամեծ արգելանոցը Տանզանիայի Selous Game Reserve-ն է՝ 21000 քառակուսի մղոն տարածքով, որը ավելի մեծ է, քան Շվեյցարիայի տարծքը:
Ամենամեծ ակվարիումը Սինգապուրում գտնվող S.E.A. Aquarium-ն է, որը կառուցված է 49 արկղերից, որտեղ լցված է 38.7 միլիոն լիտր ջուր: Ակվարիումում ապրում է ավելի քան 100.000 կենդանիներ: