«Ջրային մենյու» է առաջարկվում Լոս Անջելեսի բարում

Լոս Անջելեսի ավանդական սոմելյեն արդեն մրցակից ունի` խմելու ջրի փորձագետ: Ray’s and Stark  տեղական բարի  գործադիր տնօրեն և «ջրի սոմելյե» Մարտին Ռիզը կազմել է հատուկ  «քարտեզ», որի մեջ մտել են աշխարհի տասը երկրների 20  տեսակ հանքային ջրերը:

JERK MARTIN RIESE world-renowned water sommelier from Germany

Այն մատուցվում է ճաշին գինու ցանկի և ճաշացանկի հետ: Քարտեզի  յուրաքանչյուր էջ պարունակում է մանրամասն նկարագրություն, այդ թվում` մանրամասներ ջրի համի և դրա պարունակած հանքանյութերի  մասին, որոնք, ըստ Ռիզի, ազդում են ըմպելիքի համի վրա. հայտնում է MSNBC-ն: Ջրի ամենաթանկ շիշը հաստատությունում արժի  $20 դոլար. այն բարին առաքում է Կանադայի Berg ապրանքանիշը:

JERK MARTIN RIESE world-renowned water sommelier from Germany

Ջրային բարերը շուտով կարող են ճանաչում  ձեռք բերել:  2012 թվականին դրանցից մեկը բացվել է Նյու Յորքում: Բացի այդ, վերջերս հայտնվել են բազմաթիվ կայքեր և գրքեր` նվիրված սննդի և ջրի համատեղելիությանը: Բայց Ray’s and Stark-ը դեռևս  մնում է միակ հաստատությունը, որն ունի ամբողջական ջրային քարտեզ:

You might also like