Ամերիկյան ամսագիր Reader’s Digest-ի լրագրողները որոշել են անսովոր փորձ անցկացնել: 16 քաղաքների փողոցում կորցնելով դրամապանակը` ամերիկացիները որոշել են պարզել, թե որ քաղաքներն են ավելի ազնիվ, որոնք` ոչ. գրում է Daily Telegraf-ը: Հետաքննողները դրամանպանակները թողել են քաղաքի տարբեր վայրերում` այգիներից մինչև խանութներ` ցանկանալով պարզել, թե այդյոք տեղաբնակները կփորձեն գտնել կորած դրամապանակի տիրոջը: Յուրաքանչյուր դրամապանակում դրված է եղել 30 ֆունտ ` տեղական արժույթով, բջջային հեռախոսահամար, այցեքարտ և ընտանեկան լուսանկար: Ընդհանուր առմամբ 192 դրամապանակներից շուրջ կեսը (47%) վերադարձվել են իրենց տերերին, բայց տարբեր քաղաքներում իրավիճակը տարբեր է եղել:
Ամենաազնիվ քաղաքը Հելսինկին է եղել, որտեղ վերադարձրել են 11 դրամապանակ, իսկ ամենաանազնիվը` Լիսաբոնը, որտեղ միայն մեկ սեփականատեր ետ ստացավ իր դրամապանակը: Ի դեպ, հետագա հետաքննությունը պարզել է, որ այդ միակ դրամապանակը գտած և վերադարձրած մարդիկ Նիդեռլանդներից եկած զբոսաշրջիկներ են եղել: Պարզվել է, որ Պիրենեյան թերակղզու բնակիչները չեն սիրում վերադարձնել գտած իրերը. Իսպանիայում վերադարձրել են կորած դրամապանակներից միայն 2-ը: Իսկ երրորդ տեղը զբաղեցրել են Պրահայի բնակիչները` 12 դրամապանակներից վերադարձնելով 3-ը: Ազնվությամբ երկրորդ տեղում հայտնվել են Մումբայի բնակիչները, որտեղ վերադարձրել են 12-ից 9 դրամապանակ: Հունգարացիները և ամերիկացիները մի փոքր զիջել են հնդիկներին. Բուդապեշտում և Նյու Յորքում վերադարձրել են 8 դրամապանակ: Իսկ Մոսկվայի բնակիչները Ամստերդամի բնակիչների պես վերադարձրել են 7 դրամապանակ:
Տարբեր քաղաքների բնակիչների ազնվությունը (նշված է վերադարձրած դրամապանակների քանակը).
Լիսաբոն` 1
Մադրիդ` 2
Պրահա` 3
Ցյուրիխ` 4
Ռիո դե Ժանեյրո` 4
Բուխարեստ` 4
Վարշավա` 5
Լոնդոն` 5
Լյուբլյանա` 6
Բեռլին` 6
Ամստերդամ` 7
Մոսկվա` 7
Նյու Յորք` 8
Բուդապեշտ` 8
Մումբայ`9
Հելսինկի`11: