Մարդ արարածը հաճախ է ցանկանում իր ունեցածի ճիշտ հակառակը: Ահա օրինակ, ապրելով մեգապոլիսում, որտեղ հնարավոր ամեն ինչ կա և անգամ անհնարինը, այնպես ես ցանկանում հայտնվել փոքրիկ քաղաքի նեղլիկ փողոցներում, որի բոլոր բնակիչները միմյանց ծանոթ են և ծաղիկներ են նվիրում իրար: Բարեբախտաբար, այդպիսի վայրեր այսօրվա օրով գոյություն ունեն ոչ միայն հին ֆիլմերի կադրերում` ներգրավելով իրենց կյանքի դանդաղ ռիթմի և անփոփոխ հարմոնիայի մեջ: Այսպես, ձեզ ենք ներկայացնում ծովային և ափից կտրված, արևելյան և արևմտյան, հեքիաթային և միևնույն ժամանակ իրական, ամենագեղատեսիլ և ռոմանտիկ քաղաքները աշխարհում:
Դյուրնշտայն, Ավստրիա
Դյուրնշտայնում ընդհանուր առմամբ ապրում է շուրջ հազար մարդ: Բնակիչների այս փոքր քանակությունը թույլ է տալիս այս քաղաքին դեռևս պահպանել կյանքի ռիթմը: Քաղաքը շատ խնամված, հնաոճ և գեղեցիկ է: Այն թաքնված է Դյուրնշտայնի ամրոցների ավերակների ստվերում, որոնք կառուցվել են 1140 թվականին: Այս քաղաքում մեկ ամբողջ տարի անցկացրել է նաև Ռիչարդ Առյուծասիրտը: Չնայած, որ նա գերված է եղել ոչ թե այս տեղանքի գեղեցկությանը, այլ` խորամանկ դուքս Լեոպոլդ V-ին: