Ռիաննայի` արձակուրդում արված լուսանկարը օգնել է բռնել հանցագործներին

Ամերիկացի երգչուհի Ռիհաննան, ով հանգստի էր մեկնել Թայլանդ, համացանցում մի շարք լուսանկարներ է տեղադրել: Բացի զանազան լողազգեստներով ֆոտոսեսիաներից   և տեղական տեսարժան վայրերի լուսանկարներից, երգչուհին լուսանկարվել է հազվագյուտ պրիմատի հետ: Հենց դա պատճառ է դարձել Թայլանդի երկու բնակիչների ձերբակալման համար. հայտնում է  Lenta.ru-ն:

Rihanna and primate

Նկարի հայտնվելուց հետո լուսանկարով սկսել են հետաքրքրվել երկրի իրավապահ մարմինները: Կարմիր գրքում ընդգրկված կենդանին Թայլանդում գտնվում է օրենքի պաշտպանության ներքո. այդ պրիմատներին անազատության մեջ պահելը և նրանց որսը արգելվում է: Օրինախախտներին սպասվում է մինչև չորս տարի ազատազրկում և 40 հազար բատ (շուրջ $1300) տուգանք:

Nycticebus

Գտնելով վայրը, որտեղ արվել է լուսանկարը, ոստիկանության աշխատակիցները կարողացել են բռնել պրիմատի տերերին` 20-ամյա երիտասարդին և նրա 16-ամյա օգնականին: Նրանց ձերբակալել են հազվագյուտ տեսակի կենդանուն անօրինական կերպով պահելու մեղադրանքով: հանցագործների մոտից առգրավվել է երկու կենդանի, որոնց նրանք գումարի դիմաց լուսանկարել են զբոսաշրջիկների ուսերին:

You might also like