Մարդ արարածը հաճախ է ցանկանում իր ունեցածի ճիշտ հակառակը: Ահա օրինակ, ապրելով մեգապոլիսում, որտեղ հնարավոր ամեն ինչ կա և անգամ անհնարինը, այնպես ես ցանկանում հայտնվել փոքրիկ քաղաքի նեղլիկ փողոցներում, որի բոլոր բնակիչները միմյանց ծանոթ են և ծաղիկներ են նվիրում իրար: Բարեբախտաբար, այդպիսի վայրեր այսօրվա օրով գոյություն ունեն ոչ միայն հին ֆիլմերի կադրերում` ներգրավելով իրենց կյանքի դանդաղ ռիթմի և անփոփոխ հարմոնիայի մեջ: Այսպես, ձեզ ենք ներկայացնում ծովային և ափից կտրված, արևելյան և արևմտյան, հեքիաթային և միևնույն ժամանակ իրական, ամենագեղատեսիլ և ռոմանտիկ քաղաքները աշխարհում:
Բրյուգգե, Բելգիա
Չնայած նրան, որ 100 000 բնակչությամբ բելգիական Բրյուգգե քաղաքը շատ փոքրիկ համարել դժվար կլինի` մեծ քաղաքի հետ այն ասոցացնելը շատ ավելի դժվար է: Այստեղ ամեն ինչ հաճելի հնի մթնոլորտում է. նեղ փողոցներ, ցածրահարկ, պատմական շենքեր, քարե կամուրջներ, գերաճած բաղեղներ, ծաղաղ ջրանցքներ` փոքրիկ նավակներով և բադերի ու կարապների երամներով: