Վիետնամ. Հոշիմինում կանացի հագուստի թանգարան կբացվի

Վիետնամական ազգային կանացի զգեստը` Աո Դաին, շուտով իր սեփական թանգարանը կունենա երկրի մայրաքաղաք Հոշիմինում`  վիետնամացի դիզայներ Սի Հոանգի ջանքերի շնորհիվ: Վիետնամական կանացի հագուստի առաջին թանգարանը կբացվի հաջորդ նոյեմբերին մայրաքաղաք Հոշիմինում:

Ao dai

Նմանօրինակ թանգարանը իր տեսակի մեջ կլինի առաջինը` Աո Դայիի հիմնադիր-ստեղծող դիզայներ Սի Հոանգի մասնավոր նախաձեռնության շնորհիվ, որն էլ  որոշել է մայրաքաղաքի նոր տեսարժան վայր դարձնել արվարձանում գտնվող իր առանձնատունը: Նոր  թանգարանը նպատակ ունի ներգրավել տեղացի և օտարազգի զբոսաշրջիկներին, ինչպես նաև` Վիետնամի մշակույթով հետաքրքրվող բազմաթիվ ուսանողների: Ցուցահանդեսին ներկայացված կլինի 500 հատ հագուստ, որոնք ստեղծվել են  1930-ական թվականներից մինչև մեր օրերը:

Ao dai

Թանգարանում կլինի նաև ազգային վերնաշապիկների և աքսեսուարների բազմաթիվ պատկերների արխիվ: Համաձայն նախագծի հեղինակի հայտարարության` մտահաղացումը իրականացնելու համար  անհրաժեշտ է եղել մոտավորապես 10 տարի և միլիոնավոր դոլարներ. հայտնում է  Travel Daily News-ը:

You might also like