Մեծ Բրիտանիայում պատերազմ է հայտարարվել հարբած զբոսաշրջիկներին

drunk touristsՄեծ Բրիտանիայի ոստիկանությունը առաջարկել է խիստ օրենքներ կիրառել հարբած զբոսաշրջիկների նկատմամբ: Բոլոր նրանք, ովքեր կհարբեն, նախատեսվում է ոչ միայն ուղարկել սթափարաններ, այլև նրանց կստիպեն վճարել այդտեղի բոլոր ծառայությունների համար: Ինչպես հայտնում է Euromag-ը, մեկ գիշերը կարժենա 400-500 եվրո: Բացի դա, իրավապահները կարող են նաև տուգանք կիրառել 100 եվրոյի չափով: Ոստիկանությունը գտնում է, որ տվյալ նախաձեռնությունը կթույլատրի զբոսաշրջիկներին վերանայել իրենց վարքը նորովի և նրանցից շատերը կկարողանան հսկել իրենց կողմից ալկոհոլի կիրառումը: Իհարկե, դեռ հայտնի չէ, թե երբ այդ նորարարությունը ուժի մեջ կմտնի. բացի օրենսդրական որոշումներից, նաև հարկավոր է գումարներ գովազդի համար, որպեսզի այդ ինֆորմացիան հասցնեն զբոսաշրջիկներին:

 

You might also like