Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանը բացել է Տիբեթի և Նեպալի արվեստի յուրօրինակ ցուցահանդես (Masterpieces of Tibetan and Nepalese Art): Ցուցահանդեսը ներառում է 14 գլուխգործոց, որոնք ստեղծվել են XI-XVII դարերում և վերջերս ձեռք բերվել թանգարանի կողմից:
Ինչպես հայտնում է Газета.Ru-ն` նախկինում այս աշխատանքները պատկանել են Ջեք և Մյուրիել Ցիմերմաններին, որոնց հաջողվել է 1960 թվականներին հավաքել հիմալայյան արվեստի հիանալի նմուշներ: Թանգարանի գնած հինգ քանդակները համարվում են եզակի և կարևոր օբյեկտներից, որոնք երբևէ ընդգրկվել են տվյալ ուղղության արևմտյան հավաքածուի մեջ:
Մյուս ինը ցուցանմուշները իրենցից ներկայացնում են Տիբեթի և Նեպալի արվեստի նմուշներ: Ցուցահանդեսը կտևի մինչև 2014 թվականի փետրվարի 2-ը: Մետրոպոլիտեն թանգարանի մուտքը ազատ է, բայց նվիրատվությունները խրախուսվում են: