Բոստոնցի մի անօթևան վերադարձրել է զբոսաշրջիկին փաստաթղթերով և գումարով ուսապարկը: Տղամարդը պայուսակը գտել է South Bay Mall առևտրի կենտրոնում և հայտնել այդ մասին ոստիկանությանը: Ուսապարկում եղել է շուրջ 2.4 հազար կանխիկ դոլար և շուրջ 40 հազար դոլարի ճանապարհային անդորագրեր, ինչպես նաև` Չինաստանի քաղաքացու անձնագիր և այլ կարևոր փաստաթղթեր: Ոստիկանությունը կարողացել է գտնել ցրված զբոսաշրջիկին. հայտնում է Bostonherald.com-ը: Արդյոք նա շնորհակալությւոն հայտնել է իր փրկիչին, թե ոչ, հայտնի չէ: Մինչդեռ, անօթևան մարդկանց ապաստարանի մյուս բնակիչները տեղական մամուլին հայտնել են, որ զարմացած չեն իրենց ընկերոջ այդ քայլից, քանի որ հենց ամեն ինչ կորցրած մարդիկ են ավելի մեծահոգի և մարդասեր: Զբոսաշրջիկները հաճախ են մոռանում կամ կորցնում իրենց թանկարժեք իրերը, բայց հազվադեպ է պատահում, որ կարողանում են վերադարձնել դրանք: Օրինակ, օգոստոսին 51-ամյա տաքսու վարորդը, ով Հարավային Կորեայից երկու զբոսաշրջիկի տեղափոխել է թայլանդական Պխուկետում, վերադարձրել է կանանց մեքենայում մոռացված դրամապանակները: