EasyJet-ը ներդրել է չվերթներ աերոֆոբների համար

EasyJet բյուջետային ավիաընկերությունը Մեծ Բրիտանիայում ներդրել է դասընթացներ ավիաֆոբների համար, որոնք ներառում են իսկական թռիչք: Ընդ որում, հաճախորդը հայտնվում է ոչ թե մշտական չվերթում, այլ հատուկ «ուսումնականում», որի գրեթե  բոլոր ուղևորները ցանկանում են ազատվել թռչելու վախից: Դասընթացը տևում է երկու օր և արժի 179 ֆունտ (213 եվրո): Առաջին օրը դասընթացը տեսական է:

Easyjet

Պարապմունքի ժամանակ easyJet -ի օդաչուները և հրահանգիչները բացատրում են, թե ինչպես է թռչում ինքնաթիռը, ինչ են նշանակում սրահում այս կամ այն աղմուկը կամ անձնակազմի անդամների մեկնաբանությունները: Երկրորդ օրը դասընթացի ուսանողները մեկնում են իսկական թռիչքի  (դա հիմնականում շաբաթ օրն է լինում, որը փոքրիշատե պակաս լարված օր է ավիաընկերության համար և թույլ է տալիս ազատել ինքնաթիռը դասընթացի համար): Ինչպես պնդում են easyJet-ում` տեսական և գործնական փուլերը հատուկ առանձնացված են տարբեր օրերի, որպեսզի առաջին օրը ուղևորները չլարվեն առաջիկա թռիչքի պատճառով և կենտրոնանան դասընթացի վրա:

Aerofobia

Ուսումնական չվերթը տևում է մեկ ժամ, մեկնման օդանավակայան վերադարձը` ներառյալ: Թռիչքի ժամանակ օդաչուն ուղևորներին մանրամասն բացատրում է թռիչքի բոլոր փուլերը և ինքնաթիռում կատարված ամեն ինչ: Ցանկության դեպքում հաճախորդը կարող է իր հետ տանել ընկերոջը կամ բարեկամին` վճարելով 69  ֆունտ (82 եվրո): դասընթացներն անցկացվում են շաբաթական 1-2 անգամ, ամեն անգամ Մեծ Բրիտանիայի տարբեր օդանավակայաններում:

You might also like