Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է մի խումբ գողերի, ովքեր թալանել են զբոսաշրջիկներին, հիմնականում` ասիացիներին, Փարիզի գլխավոր տեսարժան վայրերում: Ավազակախմբի անդամները աշխատել են ուշադրություն չգրավել, հագնվել են` ինչպես զբոսաշրջիկները, պարանոցին տեսախցիկներ են կախել, միշտ գնել են տոմսեր և անհետացել են աննկատ:
10 հոգուց բաղկացած ավազակախումբը գործել է Լուվրում, Էյֆելյան աշտարակում, Վերսալում` օրական աշխատելով մոտավորապես 2 000 եվրո` մաքրելով զբոսաշրջիկների գրպանները: Lուվրում գրպանահատները հիմնականում գործել են «Մոնա Լիզայի» կտավի, «Վեներա Միլոսկայայի» արձանի մոտ, որտեղ սովորաբար հավաքվում է մարդկանց բազմությունը: Ինչպես գրում է news.com.au-ն` ոստիկանությունը չի հրապարակել հանցագործների ձեռքակալման մանրամասները: