Դուբայ Էմիրությունը, որը հայտնի է իր շքեղությամբ և նման հանգիստ էլ առաջարկում է իր հյուրերին, նոր առաջարկ ունի. այժմ այստեղ կարելի է ըմպել իսկական ոսկուց թեյ: Մեկ բաժակ ոսկե ըմպելիքը, որն ունի յուրահատուկ համ և բույր, արժի 55 դիրհամ (շուրջ 15 ԱՄՆ դոլար): Պատրաստման համար օգտագործվում են թեյի տերևներ, որոնք ծածկված են 22-կարատանոց ոսկու (91.67% մաքուր ոսկի) շատ բարակ շերտով. հայտնում է «Ռուսական Էմիրությունները»:
Թանկարժեք թուրմը անվտանգ է առողջության համար: Դրա օգտագործումը թույլատրված է համապատասխան կարգավորող մարմինների կողմից: Թեյը աճեցնում են Շրի Լանկայում, հետո նրա տերևները պատում են ոսկով Գերմանիայում, իսկ Մարոկկոյում դրանք համեմում են. հայտնում է Gulfnews.com-ը: Միայն այդ ամենից հետո թեյը բերվում է ԱՄԷ, որտեղ նրանից պատրաստում են ոսկե ըմպելիքը: Սրճարանի սեփականատերերը կարծում են, որ թանկարժեք թեյը հանգստացնում է նյարդային լարվածությունը և ֆիզիկական հոգնածությունը: