Ո՞վ է հավաքում ճամպրուկը

Man-Woman-packingՏղամարդկանց կեսը (44%) հայտարարել են, որ իրենք հավաքում են ճամպրուկը ճանապարհորդության մեկնելիս, իսկ 6%-ը խոստովանել է, որ հանգստի մեկնելիս երբեք չեն հավաքել իրերը: Skyscanner-ը պարզել է, որ, եթե նույնիսկ խոսքը գործնական ճանապարհորդության մասին է, տղամարդկանց 27%-ը իրենց ճամպրուկը հավաքելու գործը վստահում են կանանց: Նրանց 35%-ը վստահ է, որ կինը հաստատ չի մոռանա անհրաժեշտ իրերը, իսկ հարցման մասնակիցների ամեն տանսերորդը խոստովանել է, որ ինքը պարզապես ալարում  է զբաղվել այդ գործով և 10%-ը խնդրում է կանանց անել դա իրենց փոխարեն: Բայց կանայք հավաքում են իրենց ամուսինների ճամպրուկները ոչ միայն ալտրուիզմի պատճառով: Հարցման մասնակից կանանց մեկ երրորդը վստահ է, որ ինքը դա ավելի լավ կանի, իսկ ամեն հինգերորդը պարզապես սիրում է ճամպրուկ հավաքել: Ամեն տասներորդ կին նախընտրում է վերահսկել, թե ինչ  է հագնում իր ամուսինը, իսկ կանանց 13%-ը հավաքում է ամուսնու ճամպրուկը` այնտեղ տեղավորելով նաև իր իրերը: քանի որ, ըստ ուսումնասիրության, կանանց  56%-ը ճանապարհորդության տանում է ավելի շատ իրեր, քան տղամարդիկ, և միայն 12% տղամարդիկ են իրենց հետ տանում ավելի շատ իրեր, քան իրենց երկրորդ կեսը: Ինչ վերաբերվում է երկուսի համար մեկ ճամպրուկին, ապա կանանց 45% և տղամարդկանց 6%-ը խոստովանել են, որ իրենց իրերը ավելի մեծ տեղ են զբաղեցնում ընդհանուր ճամպրուկում: Travel Daily News-ը կարծում է, որ հենց իրերի մեծ քանակության պատճառով են կանայք ավելի շուտ սկսում պատրաստվել ճանապարհորդությանը, քան տղամարդիկ. 35% կանայք և միայն  20% տղամարդիկ սկսում են հավաքել ճամպրուկը ճանապարհորդությունից մի քանի օր առաջ:  44% տղամարդիկ և  30% կանայք հավաքում են իրերը ճանապարհորդության նախորդ օրը:

You might also like