Գերմանիա. Բեռլինը կզարդարեն լույսերով

Բեռլինում հոկտեմբերի 9-ի ժամը 19.30-ին կբացվի  Festival of Lights  ամենամյա լույսի փառատոնը, որը անցկացվում է  2005 թվականից:

Festival of Lights in Berlin

Փառատոնում ներգրավված են Բեռլինի ամենահայտնի շենքերը և պատմական վայրերը` Բրանդենբուրգյան դարպասները, Ալեքսանդրովյան հրապարակը, հեռուստակայանը,  «Ոսկե Էլզա» հաղթանակի շարասյունը, Ունտեր դեն Լինդենը, Բեռլինյան տան ճակատային հատվածը, Բեռլինյան տաճարը, Պերգամոն թանգարանը, Թանգարանային կղզու շենքը, Գլխավոր կայարանը, Շարլոտենբուրգ ամրոցը և այլն:

festival of lights
2013 թվականի հոկտեմբերի 12-ին փառատոնի շրջանակներում կանցկացվի «OpenCity» ակցիան, որը կսկսի երեկոյան ժամը 19.00-ին և կավարտվի 24.00-ին: Զբոսաշրջիկներին կթույլատրվի գնալ կուլիսներ և տեսնել մի քանի լուսավորված հատվածներ, որոնք դեռ վերջնականապես չեն որոշվել:

You might also like