«Ինչո՞ւ շուրջերկրյա ճանապարհորդություն չես կատարում»,-հարցրել է Թոմ Դենիսի կինը, ով նոր ռեկորդ է սահմանել: Դենիսը վազել է աշխարհի շուրջը 622 օրում: Իր շուրջերկրյա վազքի ընթացքում տղամարդը հագել է 17 զույգ կոշիկ. նշում է ABC ավստրալիական հեռուստաընկերությունը:
Դենիսը իր շուրջերկրյա ճանապարհորդությունը սկսել է 2011 թվականի ամանորյա տոներին՝ սկսելով Սիդնեյի օպերայից: Ռեկորդակրի խոսքերով՝ շատ մարդիկ մտածում են, որ ինքն հիմա հասկացել է, թե որքան մեծ է աշխարհը, բայց, ինչպես նշում է Թոմը, աշխարհն այնքան էլ մեծ չէ, եթե նա կարողացել է անցնել այն իր երկու ոտքերով: