Ֆրանսիայի մշակույթի նախարար Աուրելիա Ֆիլեպետին հայտարարել է, որ աշխարհահռչակ Լուվր թանգարանը իր պահեստները կտեղափոխի այլ տարածաշրջան՝ վախենալով, որ Սենան դուրս կգա իր ափերից կհեղեղի թանգարանի նկուղը՝ ոչնչացնելով այնտեղ պահվող գանձերը:
Հավաքածուն, որը ներկայումս պահվում է նկուղում, կտեղափոխվի Նոր Պա Դե Կալե: The Local-ին տված հարցազրույցում թանգարանի մամուլի քարտուղարը նշել է, որ թանգարանում պահվում է 460 000 արվեստի նմուշ, իսկ հանրությանը հասանելի է դրանցից միայն 35 000-ը:
Իսկ դա նշանակում է, որ եթե Սենան դուրս գա իր ափերից և հեղեղի հայտնի թանգարանի նկուղը, թանգարանի գանձերի մեծ մասը կոչնչանա: