2013 թվականի սեպտեմբերի 20-ից 23-ը Բրա քաղաքում տասներորդ անգամ կանցկացվի պանրի` աշխարհում ամենամեծ փառատոնը` CHEESE 2013-ը:
Slow Food շարժման կազմակերպած այս փառատոնը անցկացվում է ամեն երկու տարին մեկ (նախորդը եղել է 2011թվականին) Պեմոնտում` Իտալիայի հյուսիս-արևմուտքում` Կունեո նահանգում` միջնադարյան Բրա քաղաքի փողոցներում, որը գտնվում է Բարոլոյի խախողի այգիներին նայող բլրի գագաթին: Փառատոնին ներկայացված կլինեն պանրի տարբեր տեսակներ ողջ աշխարհից, կլինի իտալական մի քանի ազգային ոտեստների, պիցաների, գարեջրի համտեսում, և իհարկե, կկազմակերպվի նաև լավագույն իտալական գինիների համտեսում:
Ինչպես նաև` փառատոնի ընթացքում կկազմակերպվեն սեմինարներ և խոհարարական դասընթացներ: Փառատոնը կաշխատի հետևյալ ժամանակացույցով. ուրբաթ, շաբաթ, կիրակի` 11:00-ից 23:00-ը, երկուշաբթի` 11:00-ից 20:00-ը: