Վիետնամ. Աշխարհի ամենամեծ քարանձավը բացվել է զբոսաշրջիկների համար

Վիետնամի Son Doong քարանձավը, որն ամենամեծն է աշխարհում, բաց կլինի հանրության համար մյուս տարվանից: Զբոսաշրջիկները արդեն այժմ կարող են պատվիրել շրջագայություններ դեպի  Ֆոնգ Նա Կե Բանգ ազգային պարկի ջունգլիներ, որը իր մեջ ներառում է եռօրյա հանգիստ հանրահայտ քարանձավում:

Son Doong

Խմբերը կազմված կլինեն 8 հոգուց, որոնց կուղեկցեն գիդերը, իսկ տուրի ծրագիրը կազմված կլինի Դոնգ գյուղ այցելությամբ  և քարանձավում կանգառով, որտեղ հնարավոր կլինի ուսումնասիրել ծռված քարանձավային համակարգը, որը գտնվում է Կուանգ Բին նահանգում` Լաոսի հետ սահմանից ոչ շատ հեռու:

Son Doong

Դեպի քարանձավ շրջագայությունը վաճառում է տեղական Oxalis Adventure Tours տուրօպերատորը  3000 $ արժեքով: Տուրերը կանցկացվեն հաջորդ տարվա օգոստոսից: Անցած ամիս վեց մարդ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Ավստրալիայից և Նորվեգիայից դարձան առաջին օտարերկրացի զբոսաշրջիկները, ովքեր ուսումնասիրել են քարանձավը. հայտնում է Daily Telegraf-ը:

You might also like