Ֆուտբոլային տուր` նվիրված Մեսսիին

Բուենոս Այրեսում ստեղծվել է տուր` նվիրված ժամանակակից ֆուտբոլի կարևոր անդամներից մեկին` արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիին, ով հաջողությամբ խաղում է իսպանական Բարսելոն ակումբում:

Լատինամերիկացիները հայտնի են իրենց հատուկ վերաբերմունքով   սպորտի, մասնավորապես` ֆուտբոլի հանդեպ: Այդ պատճառով հատուկ տուրը բնավ զարմանալի չէ: Երթուղին անցնում է այն վայրերով, որտեղ ապագա մեծ սպորտսմենը անցկացրել է իր մանկությունը, կրթվել է և սկսել ֆուտբոլ խաղալ:

Ծրագիրը մշակվել է տեղական տուր-օպերատորներից մեկի կողմից. այն ներառում է նաև այցելություն ֆուտբոլային խաղի  արգենտինական խաղադաշտերից մեկում և երկու գիշեր չորսաստղանի հյուրանոցում: Տուրի արժեքը կազմում է  185 եվրո: Այն գործում է հոկտեմբերից և, ինչպես նշում է BuenoLatina.ru-ն, լայն ճանաչում ունի:

Լիոնել Անդրես Մեսսին ծնվել է 1987 թվականին, խաղում է իսպանական Բարսելոն ակումբում և հանդիսանում է Արգենտինայի ազգային հավաքականի ավագը: ԶԼՄ-ները հաճախ են նրան անվանում «Նոր Մարադոնա»:

You might also like