ԱՄՆ. Աշխարհի ամենաբարձր պտտանիվը կհայտնվի Լաս Վեգասում

Լաս Վեգասի (ԱՄՆ) հավաքածուն շուտով կհամալրվի ևս մեկ տեսարժան վայրով: Աշխարհի ամենամեծ պտտանիվը արդեն տեղադրված է, մյուս տարվա սկզբին այն կզարդարվի 1500 լուսադիոդներով և կսկսի իր դանդաղ պտույտը: Նախագծի տնօրեն Դեյվիդ Կոդիգան հուսով է, որ պտտանիվը կդառնա Լաս Վեգասի նոր  խորհրդանիշը և կհայտնվի հայտնի քաղաք այցելողների պլանների պարտադիր կետերի շարքում:

High Roller

Կդառնա նոր պտտանիվը քաղաքի խորհրդանիշը, թե չէ, դեռ հայտնի չէ, բայց արդեն հայտնի է, որ High Roller-ը  30 մետրով բարձր կլինի  «Լոնդոնի աչքից», 9 մետրով բարձր կլինի չինական «Նանչանգի աստղից» և 2.7 մետրով` «Սինգապուր Ֆլայերից»: Պտտանիվը սկսել են կառուցել 2011 թվականից, իսկ ավարտը նախատեսվում է 2014 թվականին: Ուղևորներին կտեղափոխեն 28  ապակյա խցիկները, իսկ տոմսի գինը դեռևս պարզ չէ: News.com.au-ն գրում է, որ տոմսի գինը մոտ կլինի Լոնդոնի ատրակցիոնի տոմսի գնին:

High Roller

You might also like