Ամերիկյան ինքնաթիռներում ինտերնետ կլինի

Ամերիկյան JetBlue Airways լոուքոստերը իր ուղևորներին առաջարկում է արագընթաց արբանյակային ինտերնետ: Առաջին հերթին տեխնոլոգիան կներդրվի Airbus А320 ինքնաթիռներում:

jetblue airways airbus a320

Դրանից կարող են օգտվել և’ Հյուսիսային Ամերիկայի ուղևորները, և’ երկարաժամկետ եվրապական թռիչքներից օգտվողներ. հայտնում է  Buyingbusinesstravel.com-ը: Բացի արագընթաց  Wi-Fi-ից, ճանապարհորդները կարող են թռիչքի ժամանակ օգտվել ժամանցային պորտալից, որը միացվում է ուղևորների պահանջով, ինչպես նաև կարող են միանալ բորտային սերվերին: Ինչպես հայտնում է Jaunted.com-ը՝ JetBlue-ի մի քանի չվերթներում ինտերնետը կհայտնվի արդեն մինչև այս տարվա վերջ, իսկ բոլոր ինքնաթիռներում կգործարկվի  18 ամիսների ընթացքում:

 

You might also like