Ճապոնական էրոտիկ գրավյուրների ցուցահանդես՝ Բրիտանական թանգարանում

Լոնդոնի Բրիտանական թանգարանում հոկտեմբերին կբացվի  ճապոնական գրավյուրների  ցուցահանդես XVII-XIX  դարերի սեքսուալ երևակայության և զվարճանքների մասին: Սյունգայի հավաքածուն՝ Էդո ժամանակաշրջանի (1603-1868 թվականներ) էրոտիկ գրավյուրները, կներկայացվի թանգարանում առաջին անգամ: Իրականում այս ցուցահանդեսը ճապոնական էրոտիկայի համատեքստի սոցիալական և մշակութային լայնամասշտաբ ուսումնասիրությունն է. հայտնում է Newsru.com-ը՝ հղում կատարելով Բրիտանական թանգարանի մամուլի ծառայությանը:

Shunga - sex and pleasure in Japaniese art

Ցուցանմուշները տրամադրել են կոլեկցիոներները և Ճապոնիայի, ԱՄՆ-ի և Եվրոպայի թանգարանները: Բնակիչների սեքսուալ բարոյականությունը ներկայացվել է բավականին բազմազան կերպով. փորագրություններում պատկերված են  տարբեր կողմնորոշումների և՛ տարեց, և՛ երիտասարդ մարդիկ: Սյունգան Ճապոնիայում բազմիցս փորձել են արգելել, և XVIII դարում այն ճանաչել են անօրինական: Սակայն անձնական կյանքը մնացել է անձեռնմխելի, և սյունգան շարունակում էր մեծ պահանջարկ վայելել ճապոնացիների շրջանում՝ անկախ սեռից և սոցիալական կարգավիճակից:

Shunga - sex and pleasure in Japaniese art

Ցուցահանդեսի համադրող Թիմ Քլարկի խոսքերով՝ փորագրությունները դարձել են շատ թանկ և դրանք իրենց կարող էին թույլ տալ միայն վերնախավը, բայց մարդկանց էլ հասանելի են եղել տասյնակ նկարազարդումներով գրքերը: Թեմայի հետ կապված՝ Բրիտանական թանգարանում առաջին անգամ գործում է  տարիքային սահմանափակում. մինչև 16  տարեկան երեխաների մուտքը թանգարանի այդ սրահ կթույլատրվի միայն մեծահասակի ուղեկցությամբ: Shunga – sex and pleasure in Japaniese art  ցուցահանդեսը կգործի մինչև 2014 թվականի հունվարի 5: Տոմսի արժեքը 7 ֆունտ է (8.3 եվրո):

You might also like