Ադրենալինի սիրահարները կարող են պատրաստվել. Կանադայի Jasper ազգային պարկում բացվում է նոր ճանապարհ ամպերի միջով: Ապակե հատակով հարթակը կգտնվի Սանուապտա հովտի վրա՝ 280 մետր բարձրությամբ:
Նոր «Երկնային կամուրջը», որը, անկասկած, կգրավի շատ մարդկանց, ովքեր կցանկանան շրջել նրա վրա,կգտնվի Columbia Icefield Glacier հետազոտական կենտրոնից ոչ շատ հեռու՝ Բանֆֆայից ավտոմեքենայով 2.5 ժամվա հեռավորության վրա: Դեպի հովիտ և նրա շրջակա տարածք բացվող հիանալի տեսարաններով «Երկնային կամուրջը» կբացվի 2014 թվականի մայիսին, հայտնում է Destinology-ն: