Դպրոցական տարիքի հայտնի ճանապարհորդները (Մաս 7)

Հագեցած ամառային հանգստից հետո, երբ ոչ միայն  գրքի, այլ նույնիսկ քնի ժամանակ չի լինում, երեխաները վերջապես վերադառնում են սովորական առօրյայի: Ուղևորությունը դեպի ծով կամ տատիկի տուն արդեն ետևում են, մնում է միայն հիշել ամառային օրերը, դիտել լուսանկարները և կարդալ (կամ դիտել) արկածային դասականներին: Երիտասարդ  համարձակներին, ովքեր ցանկանում են  շուրջերկրյա ճանապարհորդություն կատարել, բայց դեռևս ստիպված են աշխարհը ուսումնասիրել աշխարհագրության դասագրքով, առաջարկում ենք կարդալ աղջիկների և տղաների մասին մեր տասնյակը, ովքեր սեպտեմբերի 1-ը անցկացրել են ճանապարհորդելով:

Մայք Պերհեմ

Mike Perham

Մայք Պերհեմը արդեն ոչ թե հորինված, այլ իրական հերոս է: Բրիտանացի 14-այմա տղան դեռևս միայն հայտնվում է հոդվածներում, բայց, անկասկած, արժանի է ունենալ իր մասին պատմող մի ամբողջական գիրք: 2007 թվականի հունվարին նա անցավ Ատլանտյան օվկիանոսը՝ դառնալով ամենաերիտասարդ նավաստին, ով կատարել է նման ճանապարհորդություն: Իր «Հանդուգն կապիկ» նավով նա 6 շաբաթ անցկացրել է միայնության մեջ՝ առանց լրացուցիչ օգնության: Արդեն մեկ տարի անց Մայքը կատարեց շուրջերկրյա ճանապարհորդություն  և իր ծննդյան օրը, ինչպես նաև՝ սեպտեմբերի 1-ը, նա, ավանդույթի համաձայն, նշեց օվկիանոսի վրա՝ առագաստների ներքո:

You might also like