Յոթ գողեր, ովքեր աշխատում են El Al Airlines ընկերությունում, ձերբակալվել են Քենեդի միջազգային օդանավակայանում: Օգտագործելով հարթաշուրթ և դանակ՝ գողերը բացել են ճանապարհորդների ճամպրուկները և գողացել այնտեղից թանկարժեք իրեր, այդ թվում՝ թանկարժեք ժամացույց, տեսախցիկ, հեռախոս և էլէկտրոնային սարքեր: Իրենց զոհերին գողերը ընտրել են այն պահին, երբ ուղեբեռը անցնում է անվտանգության ստուգում՝ հետևելով մոնիտորի էկրանին, թե զբոսաշրջիկների ուղեբեռներում և ճամպրուկներում ինչ թանկարժեք իրեր կան. գրում է news.com.au-ն: Հետաքննությունը սկսվեց այն բանից հետո, երբ բավականին մեծ թվով ուղևորներ բողոք ներկայացրեցին կորած իրերի մասին: