Համաձայն նոր գիտական հետազոտության՝ ճամբարում անցկացրած մեկ շաբաթ հանգիստը կարող է վերականգնել մարդու կենսաբանական ժամացույցը՝ օրգանիզմի ներքին համակարգը, որը սահմանում է նրա կենսագործունեության ռիթմը և կարգավորում մարդկային քունը:
Ըստ գիտնականների՝ ժամանակակից ապրելակերպը խանգարում է քունը արհեստական լույսի ազդեցության և արևային լույսի հասանելիության սահմանափակման պատճառով: Այդ պատճառով, նոր հետազոտությունը, որն անցկացրել են Կոլորադոյի համալսարանի մասնագետները Բոուլդերում, և որը հրապարակվել է «Current Biology» ամսագրում, ցույց է տալիս, որ բացօթյա հանգստից հետո վերականգնվում է մարդու բնածին ժամանակի զգացողությունը՝ կրկին հետևելով արևածագի և մայրամուտի ռիթմին:
Բացի այդ, ճամբարը հիանալի լուծում է ընտանեկան հանգստի համար, երբ հեծանիվով զբոսանքը, բնության գրկում խաղերը, ծովում լողը և շատ այլ բաներ լրացուցիչ ջանքեր չեն պահանջում: Բացի այդ, կազմակերպված ճամբարը խնայող և բարձրորակ հանգստի հիանալի հնարավորություն է՝ ապահովելով բոլոր անհրաժեշտ ծառայությունները: