Մեծ Բրիտանիայում բացվել է Չարլզ Դիքենսի ևս մեկ թանգարան

 Gad's Hill PlaceԱնգլիացի գրող Չարլզ Դիքենսի Քենտ կոմսությունում գտնվող տունը, որտեղ նա ապրել է 13 տարի և որի ճաշասենյակում 1870 թվականին մահացել է, կդառնա թանգարան: Gad’s Hill Place երկհարկանի առանձնատունը 1920 թվականից սկսած օգտագործվել է որպես դպրոց, որի տնօրենը զբաղեցրել  է Դիքենսի առանձնասենյակը: Ինչպես հայտնում է  Lenta.ru-ն՝ այժմ դպրոցը տեղափոխվում է հատուկ դրա համար կառուցված շենք, իսկ գրողի տունը կվերածեն թանգարանի: Gad’s Hill Place-ում Դիկենսը գրել է «Պատմվածք երկու քաղաքների մասին», «Մեծ հույսեր», «Մեր ընդհանուր ընկերը», ինչպես նաև իր վերջին, անավարտ «Էդվին Դրուդի գաղտնիքը» վեպը:  Քենտ կոմսության Հայեմ  (Higham, Լոնդոնից 42 կմ հարավ-արևելք) գյուղում գտնվող Gad’s Hill Place առանձնատունը կառուցվել է 1780 թվականին: Դիքենսը առաջին անգամ առանձնատունը տեսել է 1821 թվականին, երբ նա ընդամենը ինը տարեկան էր: Այն ժամանակ հայրը ասել է որդուն, եթե նա շատ աշխատի, ապա մի օր նա կկարողանա գնել այդ տունը: 35 տարի անց գրողը ձեռք է բերել առանձնատունը և մայրաքաղաքից տեղափոխվել այդտեղ ապրելու: Մեծ Բրիտանիայում այժմ գործում է Դիքենսի անվան երկու թանգարան. մեկը Պրոտսմուտեում, որտեղ ծնվել և առաջին երեք տարիները անցկացրել է Դիքենսը, և մյուսը Լոնդոնում, որտեղ նա ապրել է մինչև Քենտ տեղափոխվելը:

 

You might also like