Երկրի ներսում ճանապարհորդող իտալացիները նախընտրում են ուտել սթրիթ-ֆուդ

Ազգային ֆերմերների կոնֆեդերացիայի  (Coldiretti) անցկացրած հարցումը ցույց է տվել, որ իտալացիների գրեթե երեք չորրորդը (73%) հաճույքով սնունդ է գնում փողոցային կրպակներից՝ ինչպես Իտալիայի տարբեր շրջաններին բնորոշ ուտեստներ, այնպես էլ սովորական բուտերբրոդներ:

Sicilian "arancini" of rice

Սթրիթ-ֆուդի հաջողությունը բացատրվում է ժամանակ և գումար խնայելու և, միևնույն ժամանակ, տեղական նրբախորտիկների համը գնահատելու ցանկությամբ: Մեկնելով ուղևորության քաղաքներ,, ծով, գյուղական համայնքներ կամ լեռներ հանգստացող իտալացիների 45 %-ը նախընտրում են համտեսել տեղական մթերքներ հենց փողոցում՝ գնելով սիցիլիական  բրնձով «արանչինի», ռոմանական «պյադինա», լիգուրիական հացուտիկներ, ասկոլական լցոնած ձիթապտուղներ, հռոմեական չորացած ձուկտապակած պոլենտա Վենետոյից և շատ այլ ավանդական ուտեստներ, որոնցով հարուստ են Իտալիայի շրջանները:

Kebab

Եվս 24 %-ը նախընտրում է սովորական հոթ-դոգեր, և միայն 4 %-ն է ընտրում այնպիսի էթնիկ ուտեստ, ինչպիսին քաբաբն է:

You might also like