Հարավային Կորեայում կանցկացվի կարմիր պղպեղի փառատոն

Սեպտեմբերի 5-ից 8-ը  Հարավային Կորեայի Կվեսան  կոմսությունում  տեղի կունենա կարմիր պղպեղի ավանդական փառատոն: Կվեսան  կոմսություն հայտնի է որպես վայր, որտեղ կարմիր պղպեղ սկսել են աճեցնել դեռևս Չոսոն դինաստիայի օրոք:

Red pepper

Այս տարի փառատոնը կանցկացվի արդեն 11-րդ անգամ և հյուրերին կներկայացնի համապարփակ ծրագիր, այդ թվում՝ աշխարհի բոլոր անկյուններում աճեցրած կարմիր պղպեղի ցուցադրություն, մթերային ցուցահանդես-տոնավաճառ, համտեսում և ավանդական կորեական արհեստներ:

Red-pepper

Ինչպես հայտնում է Հարավային Կորեայի զբոսաշրջային կազմակերպությունը՝ փառատոնի ընթացքում կանցկացվի կարմիր պղպեղ ուտելու մրցույթ, հրավառություն, ջրային միջոցառումներ, ներկայացումներ, երկինք բաց կթողնվեն թռչող լապտերներ: Մուտքը կլինի անվճար:

You might also like