Չինաստանը կպատժի իր զբոսաշրջիկներին

Աշնանը Չինաստանում ուժի մեջ կմտնի օրենք, որը կվերահսկի չինացի զբոսաշրջիկների վարքը արտերկրում: Չինացիների թիվը, ովքեր մեկնում են արտերկիր, 2000 թվականի 10 միլիոնից 2012 թվականին հասել է 83 միլիոնի: Վերջերս նրանք նույնիսկ գերազանցել են ամերիկացիներին այն  ազգերի ցանկում, ովքեր ամենաշատ գումարն են ծախսում ճանապարհորդության վրա:

China tourists

Սակայն, չնայած դրան, չինացի զբոսաշրջիկները հաճախ հայտնվում են համաշխարհային ԶԼՄ-նորում՝ որպես բացասական պատմությունների հերոսներ: Օրինակ, չինացի անչափահասը Լյուքսորում փորագրել էր իր անունը 3.5 հազար տարեկան պատի վրա: Համաշխարհային հասարակությանը ցնցել է նաև այն դեպքը, երբ չինացի զբոսաշրջիկները լուսանկարվել են սատկող դելֆինի հետ Հայնանում:

China tourists

Նոր օրենքի համաձայն՝ Չինաստանի զբոսաշրջիկները պարտավոր կլինեն կարդալ այն երկրների տեղական ավանդույթները և սովորույթները, որտեղ նրանք կմեկնեն: Իսկ նրանք, ովքեր կշարունակեն վատ կողմով աչքի ընկնել, կպատժվեն:

You might also like