Լոթարինգիայի նախկին մայրաքաղաք Նանսիում ավանդույթ է դարձել ամեն տարի Լույսերի փառատոն կազմակերպելը: Ստանիսլավ հրապարակում (place Stanislas), որը իր անվանումը ստացել է այս պատմական շրջանի վերջին հերցոգ Ստանիսլավ I Լեշինսկու պատվին, վերջին վեց տարիների ընթացքում կամզկերպվում է շքեղ լուսային և երաժշտական ներկայացումներ:
Այս տարի «Նանսիի վերածնունդ 2013» տոնին, որը իր մեջ ներառում է բազմաթիվ միջոցառումներ նվիրված Վերածննդի դարաշրջանին, կարևորագույն ցուցանմուշները կլինեն այդ ժամանակաշրջանի կարկառուն գործիչները: Տարածաշրջանի պատմությունը կցուցադրվի հրապարակում գտնվող շենքերի վրա գույնզգույն լուսային պատկերների միջոցով:
Նրանք բոլորը միասին կձևավորեն հսկայական 220 քառակուսի մետր էկրան, որտեղ կցուցադրվի Վերածննդի դարաշրջանի հանրահայտ վարպետների հանճարեղ գործերը: Փառատոնը կտևի մինչև սեպտեմբերի 15-ը. գրում է Francetvinfo.fr-ը: