«Նորաձևության և մշակույթի գիշերը» Կոտկայում կտևի 3 օր

Սեպտեմբերի 6-ից 8-ը Ֆինլանդիայի Կոտկա քաղաքում տեղի կունենա ավանդական «Նորաձևության և մշակույթի գիշեր»  (Fashion Night & Culture): Այս միջոցառումը, որ մեկ տարի չէ, որ անցկացվում է, այնքան հայտնի է, որ որոշվել է այս տարվա ծրագիրը կազմել երեք օրվա համար:

Fashion Night & Culture

Fashion Night & Culture  փառատոնը նվիրված է նորաձևությանը, արվեստին և սպորտին. հայտնում է Fontanka.fi-ն: Հյուրերին սպասվում է բազմազան ծրագիր՝ կինոցուցադրություններ, ցուցահանդեսներ, համերգներ, մրցույթներ և զեղչեր: Խանութներում կանցկացվեն աշնանային հագուստի հավաքածուների ցուցադրություններ, ինտերիերի ոճի և դիզայնի վարպետության դասեր:

Jumalniemi

Առաջին անգամ տոնը կգրավի ամբողջ քաղաքը. ոչ միայն նրա կենտրոնական հատվածը, այլև՝ Prisma Sutela և  խոշոր առևտրային կենտրոնները, ինչպես նաև՝ Կարհուլա թաղամասը: Միջոցառմանը կմասնակցեն 100 ընկերություն: Առաջին օրը փառատոնը կգործի 14:00-ից, սեպտեմբերի  8-ին՝ 10:00-ից, իսկ կիրակի՝ սեպտեմբերի 9-ին՝ 13:00-ից: Ծրագիրը կշարունակվի մինչև ուշ գիշեր:

You might also like